![](/banners/BeFunky-design.jpg)
Հարգանքի և երախտիքի տուրք այն կանանց և տղամարդկանց, ովքեր ապահովում են Հայաստանի պաշտպանությունը. Ֆրանսիայի դեսպան
![](https://168.am/wp-content/uploads/2024/04/1134901.jpg)
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է ՀՀ բանակի 33-րդ տարեդարձին։ Այս մասին Ֆրանսիայի դեսպանը նշել է X-իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Այսօր՝ հունվարի 28-ին նշում ենք ՀՀ Բանակի օրը։ Հարգանքի և երախտիքի տուրք այն կանանց և տղամարդկանց, ովքեր ապահովում են Հայաստանի պաշտպանությունը»,-գրել է դեսպանը։