ՀԱՊԿ-ի հետ կապված կայացրել ենք քաղաքական որոշում, եթե այլ որոշում լինի՝ կտեղեկանաք. Արմեն Գրիգորյան

«ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ որոշում չի կարող գաղտնի լինել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք իրավիճակը գնահատում ենք ու ըստ դրա ենք որոշում կայացնում»,- նշեց նա։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանը չի տորպեդահարում ՀԱՊԿ-ում որոշումների կայացման գործընթացը։

«ՀԱՊԿ-ի հետ կապված՝ մենք կայացրել ենք քաղաքական որոշում ու այդ որոշումները հրապարակային են։ Եթե որևէ փոփոխություն լինի՝ կտեղեկանաք»,- հավելեց նա։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031