17 միլիոն դրամ՝ ֆիննախի software-ի համար
Կառավարության որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարությանը համակարգչային նոր ծրագրերի ձեռքբերման նպատակով հատկացվել է 17 մլն դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։ Նոր ծրագրերի օգնությամբ իրականացվելու են նոր ծառայություններ, հսկիչ գների սահմանում և հսկողություն, բյուջետային փոխանցումների վերահսկում, գանձապետական հաշիվների միասնական տեղեկատուների ստեղծում և կատարելագործում և այլն։