Փաշինյանը «հաթաթա» է տվել մարզպետներին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` Փաշինյանը տարին սկսել է մարզպետներին «թափ տալով»։

Բանն այն է, որ վերջինիս չի գոհացնում մարզպետների աշխատանքը. «Մարզ չկա, որ մարզպետից բողոք չլինի, կարող է գիտեք` Ձեր ամբիցիաներով պետք է մարզ ղեկավարեք»,- ըստ լուրերի, ասել է Փաշինյանը անխտիր բոլոր մարզպետներին։

Ապա աչքները վախեցրել. «Էնպես չանեք կին մարզպետներ նշանակեմ, որ խելքներդ գլուխներդ գա»:

Տեսանյութեր

Լրահոս