Բաժիններ՝

Փեզեշքիանը հուսով է, որ Թրամփը կնպաստի խաղաղության հաստատմանը Մերձավոր Արևելքում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալուց հետո կնպաստի խաղաղության հաստատմանը Մերձավոր Արևելքում։

«Հուսով եմ, որ Թրամփը կօժանդակի խաղաղությանը տարածաշրջանում և աշխարհում, այլ ոչ թե արյունահեղությանն ու պատերազմին»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ուղերձ կուզենար հղել Թրամփին՝ հաշվի առնելով Թեհրանի վրա ճնշումը մեծացնելու նրա հայտարարությունները։

Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջին ժամկետում հայտարարել էր Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականություն, խիստ պատժամիջոցներ էր  սահմանել Թեհրանի դեմ, դուրս էր եկել իրանական միջուկային գործարքից և մեծացրել էր ռազմաքաղաքական և տնտեսական աջակցությունը Իսրայելին։

Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի ընտրված ղեկավարին խորհուրդ են տալիս հրաժարվել այդ քաղաքականությունից՝ շեշտելով, եթե ​​նա հակառակ որոշում կայացնի, Միացյալ Նահանգները կհանդիպի «առավելագույն դիմադրության» Թեհրանի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս