MIT-ի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել «ՀԱՄԱՍ»-ի ղեկավար անձնակազմի հետ
Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղբյուրոյի ղեկավար անձնակազմի հետ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Հեռախոսազրուցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադարի շուրջ բանակցությունները։
Նշվում է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի ջանքերը շարունակելու վերաբերյալ։