Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Բաշար Ասադի կողմնակիցների դեմ պատժամիջոցները պետք է պահպանվեն
Պատժամիջոցները Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի դաշնակիցների դեմ, որոնք «լուրջ հանցագործություններ են կատարել» սիրիական քաղաքացիական պատերազմի ժամանակ, պետք է մնան ուժի մեջ, կիրակի օրը հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, տեղեկացնում է Reuters-ը։
Բեռլինն առաջարկել է «ողջամիտ մոտեցում» պատժամիջոցներին, որպեսզի սիրիական բնակչությունը կարողանա որոշակի թեթևացում ստանալ, ասել է Բերբոքը լրագրողներին Դոհայում Սիրիայի հարցով տարածաշրջանային համաժողովի շրջանակներում:
«Սիրիացիներն այժմ իշխանության անցումից արագ դիվիդենտների կարիք ունեն, և մենք շարունակում ենք օգնել Սիրիայում նրանց, ովքեր ոչինչ չունեն, ինչպես դա արել ենք քաղաքացիական պատերազմի տարիներին: Եվս 50 մլն եվրո կտրամադրենք սննդամթերքի, վթարային կացարանների և բժշկական օգնության համար»,- հավելել է նա։