Աշխարհը պետք է վերադառնա Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությանը. Թրամփի հատուկ բանագնաց
Աշխարհը պետք է վերադառնա Իրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությանը՝ «այն ավելի ժողովրդավարական երկիր դարձնելու համար», հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը շաբաթ օրը Փարիզում կայացած «իրանական ընդդիմության» միջոցառման ժամանակ։, հայտնում է Reuters-ը։
«Այս ճնշումը ոչ միայն կինետիկ, ոչ միայն ռազմական ուժն է, այլ պետք է լինի նաև տնտեսական և դիվանագիտական», – հայտարարել է Քելոգը:
Ըստ նրա, «Իրանը դեպի լավը փոխելու հնարավորություն կա, բայց այս հնարավորությունը հավերժ չի լինելու»։
«Մենք պետք է օգտվենք այն թուլությունից, որը հիմա տեսնում ենք։ Հույս կա, բայց պետք է նաև գործողություններ լինեն»,- ասել է նա։
Թրամփն ավելի վաղ խոստացել էր վերադառնալ իր նախորդ պաշտոնավարման ժամանակ վարած քաղաքականությանը, որի նպատակն էր ոչնչացնել Իրանի տնտեսությունը, որպեսզի «երկրին ստիպի միջուկային, բալիստիկ հրթիռների ծրագրերի և տարածաշրջանային գործունեության շուրջ բանակցություններ սկսել»: