Վարդան Ղուկասյանի եղբորորդին ներկայացել է ոստիկանություն

Aravot.am-ի ոստիկանական աղբյուրները փոխանցմամբ՝ քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել Գյումրիի Շիրակացու փողոցում հնչած կրակոցների մեջ կասկածվող անձանցից մեկին՝ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանին, որը վիրավոր է եղել և բերման է ենթարկվել իրենց տնից: Նույն աղբյուրները նաև տեղեկացրել են, որ երեկ երեկոյան ոստիկանություն հարցաքննության հրավիրված Գյումրիի նախկին քաղաքապետը մինչեւ վերջ չի խոստովանել իր եղբորորդիների կապը տվյալ հանցագործության հետ: Վերջինս նշել է, որ իրենք են իրենց վրա կրակել: Այս պահին Գյումրիում են ոստիկանական հատուկ խմբեր:

Սակայն ԳԱԼԱ-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը փոխանցել է, թե Վահե Ղուկասյանն ինքն է ներկայացել ոստիկանություն.

«Հանցագործությունը բացահայտված է: Հանցագործություն կատարողը Վահե Ղուկասյանն է, ով եւս հրազենային վնասվածքներ ունի: Նա ինքը եկել ներկայացել է, Վարդան Ղուկասյանի եղբորորդին է: Հարցաքննվել են բոլորը, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանը: Վահե Ղուկասյանը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն: Մնացածին ազատ են արձակել: Հիմա Վարդան Ղուկասյանը տանն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930