Յուվենտուսն Իբրահիմովիչին տարեկան 7 մլն եվրո է առաջարկում
«Յուվենտուսը» բանակցություններ է սկսել ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, թուրինյան ակումբը պատրաստ է 31-ամյա շվեդ ֆուտբոլիստի հետ 4 տարվա պայմանագիր կնքել՝ տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով։
Նշենք, որ ՊՍԺ-ում Իբրահիմովիչի աշխատավարձը կազմում է 12 մլն եվրո։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը