Հրդեհ Հանրապետական ծննդատանը (լուսանկարներ)
Ապրիլի 24-ին, ժամը 06.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետական ծննդատան սենյակներից մեկից ծուխ է դուրս գալիս: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի 1-ին հարկում գտնվող տնօրենի հանգստի սենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.39-ին, մարվել` 06.53-ին: Ամբողջությամբ այրվել է սենյակը գույքով՝ մոտ 12 քմ:
Նշված ինստիտուտում “SOS” հակահրդեհային ազդարարման համակարգ տեղադրված չէ:
Shamshyan.com կայքը հրապարակել է դեպքի վայրի լուսանկարները: