Ռիսկ չունի ընտրությունների գնալու՝ ո՛չ արտահերթի, ո՛չ հերթականի. Բագրատ սրբազան
Արտահերթ ընտրություն, հերթական ընտրություն․ մեզ դրանք բացարձակ հետաքրքիր չեն. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին նշեց Բագրատ Սրբազանը։
«Ովքեր պատրաստվում են արտահերթ ընտրության, թող իրենք իրենց ռեսուրսները հաշվեն, իրենց հեղինակությունը հաշվեն, չափեն, ձևեն, կտրեն, դնեն, վեցրնեն ու որոշեն»,-ասաց նա։
Նշեց, որ Սրբազան պայքարը ժողովրդական, սրբազան պայքար է, լայն շերտերի ներգրավումով, հնարավոր բոլորի ներգրավվածությամբ․ «Ինչպես ասել եմ՝ բոլոր գույներով, առանց գույնի»։
Ըստ Սրբազանի, քաղաքականությունը վեհ արվեստ է և չի կարելի այն վերածել վաճառականության, առևտրի։
«Ես բացարձակ ոչ տրամադրություն, ոչ ցանկություն, ոչ առևտուր, ոչ վաճառականություն չունեմ, ոչ մի բան չունեմ։ Ինձ համար փոփոխության խնդիր է դրված, և մենք պետք է հասնենք այդ փոփոխությանն այն ճանապարհով, որն ամենաարդյունավետն է և որը չի ծառայում այս իշխանության նպատակներին»,-ասաց նա։
Սրբազանը շեշտեց, որ ինքը երբեք չի ունեցել ցանկություն վարչապետ դառնալու։ «Դա եղել է ժողովրդի ցանկությամբ և կուսակցությունների առաջադրմամբ»,-ասաց նա։