Ստամբուլի քաղաքապետը դժգոհում է սահմանված նվազագույն աշխատավարձից

Թուրքիայի աշխատանքների և սոցիալական անվտանգության նախարար Վեդաթ Ըշըքհանն անդրադարձել է «Նվազագույն աշխատավարձի սահմանման հանձնաժողովի» կողմից նոր տարվա համար սահմանված նվազագույն աշխատավարձին:

Ըստ հանձնաժողովի իրականացրած աշխատանքների արդյունքի՝ այն աճել է 30 տոկոսով՝ հասնելով 22.104 լիրայի (թուրքական արժույթ- 604 դոլար):

Նման որոշմանը դժհոհությամբ և քննադատությամբ անդրադարձել է Ստամբուլի քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովդրահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուն:

«22.104 լիրան նույնիսկ Ստամբուլում 1 ամսվա վարձավճարի գումար չէ»,-շեշտել է նա:

Բացի այդ, նա ասել է, որ վստահաբար պատասխանատվոթյունն իրենց վրա է ընկնելու և Ստամբուլի քաղաքապետարանն իր սոցիալական աջակցության բյուջեյում ստիպված է լինելու մեծ չափերի տոկոսային փոփոխությունների գնալ:

Տեսանյութեր

Լրահոս