Թուրքիայի նախագահը կայցելի Սիրիա. Hurriyet
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ պատվիրակությամբ կայցելի Սիրիա։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը՝ չհստակեցնելով սպասվող այցի ժամկետը։
«Սիրիայում արագ կձևավորվի անցումային կառավարություն։ Նախագահ Էրդողանը մեծ պատվիրակությամբ կայցելի Դամասկոս՝ ներդրումների համար պատասխանատու նախարարների հետ»,- գրել է թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը կառավարության նիստից հետո ասել է, որ Թուրքիան սերտ կապեր է պահպանում սիրիական նոր վարչակազմի հետ և նրան կտրամադրի հնարավոր բոլոր աջակցությունը։ Նա հավելել էր, որ Թուրքիակի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի և արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Դամասկոս այցերի արդյունքում Թուրքիայից Սիրիա այցելությունների թիվը կավելանա։