Ձվով, կարտոֆիլով ու խոզապուխտով աղցան
Բաղադրիչները՝
- 700 գ կարտոֆիլ
- 4 հատ ձու
- 200 գ խոզապուխտ
- 1 փունջ կանաչ սոխ
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- 1 փունջ ռուկոլա
- 150 գ պինդ պանիր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը 20-25 րոպե եփեք, ձուն էլ՝ 10 րոպե:
Ձուն ու կարտոֆիլը մաքրեք և խոշոր կտորներով կտրատեք, իսկ խոզապուխտը՝ փոքր կտորներով: Կտրատեք կանաչ սոխը:
Խառնեք պատրաստի բաղադրիչները, աղ ու պղպեղ արեք:
Աղցանը լցրեք ռուկոլայի վրա, վրան քերած պանիր լցրեք ու մատուցեք: