Աղազարյանի վերաբերյալ քրգործ է հարուցվել՝ պետական գաղտնիք հրապարակելու հոդվածով . Factor.am
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են կոմիտեից։
Ըստ գերատեսչության, վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով՝ այսինքն պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելը։
Հիշեցնենք՝ ՀՀ դատախազությունից դեկտեմբերի 9-ին հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ հարուցելու հարցը որոշելու համար։
Դեկտեմբերի 3-ին իշխող ՔՊ-ն Աղազարյանին կուսակցությունից հեռացրեց հենց այն հիմնավորմամբ, թե իբր նա պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվություն է հանրայնացրել, ինչպես նաև թույլ է տվել հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։