Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի հատուկ ռազմական շտաբի ղեկավարի հետ ռազմատեխնիկական հարցեր է քննարկել

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ:

Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: Մանրամասն անդրադարձ է կատարվել համագործակցության բոլոր ոլորտներին՝ ռազմական կրթություն, վարժական ծրագրեր, խորհրդատվություն, ռազմատեխնիկական հարցեր:

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր:

Կողմերը ներկայացրել են իրենց մոտեցումներն այդ հարցերի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031