Արգենտինայի նախագահն Իտալիայի քաղաքացիություն է ստացել
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեիին Իտալիայի քաղաքացիություն է շնորհել, հայտնում է Il Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Միլեին քաղաքացիություն է ստացել «արյան իրավունքով» սկզբունքի հիման վրա: Նախագահն իտալական արմատներ ունի. նրա հայրական տատն ու պապը եղել են Կալաբրիա նահանգից, հետո գաղթել են Արգենտինա:
Մինչ իտալական անձնագիր տրամադրելը, երկրի իշխանությունները հետաքննություն են անցկացրել՝ պարզելու, թե արդյոք Արգենտինայի նախագահի պապը՝ Ֆրանչեսկո Միլեին իրականում Իտալիայից է եղել։
Il Post-ը նշում է, որ Իտալիայի քաղաքացիություն է շնորհվել նաև Միլեիի կրտսեր քրոջը՝ Կարինա Միլեիին, նրա քաղաքական խորհրդականին։