Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ գլխավոր վեհաժողովի աշխատանքը

Երևանում դեկտեմբերի 10-ին մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի աշխատանքը:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել Բյուրոյի 69-րդ համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր:

Նույն օրը տեղի է ունեցել նաեւ Մշտական հանձնաժողովի 64-րդ նիստը:Կառույցի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը կգումարվի դեկտեմբերի 11-ին: Քննարկումները կծավալվեն «Ապաշրջափակումը՝ որպես տարածաշրջանային զարգացման երաշխիք» թեմայով զեկույցի շրջանակում:

Տեսանյութեր

Լրահոս