Բաժիններ՝

Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել Դանիայի և Ղազախստանի հետ խաղերին

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը դեկտեմբերի 8-14-ը մարզական հավաք կանցկացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Թիմը  պատրաստվում է ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլին։ Ֆուտզալի ազգային ընտրանին դեկտեմբերի 14-ին Երևանում կընդունի Դանիայի հավաքականին, իսկ դեկտեմբերի 18-ին հյուրընկալվի Ղազախստանին։ Մարզական հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին.

Դարպասապահներ

Ալբերտ Աղաջանով – ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան – «Երևան»
Էմին Ղարաբեկյանց – «Յունիսպորտ»

Խաղացողներ

Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» (Ռուսաստան)
Դենիս Նեվեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Միքայել Ղանդիլյան – «Էիր-Աերո» (Ռուսաստան)
Արսեն Պետրոսով – «Տորպեդո» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան – «Ակտոբե» (Ղազախստան)
Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»
Գարեգին Մաշումյան – «Երևան»
Արթուր Պատատյան – «Երևան»
Միհրան Դերմենջյան – «Երևան»
Կարեն Խատուև – «Երևան»
Աղասի Եղիազարյան – «Երևան»
Համլետ Մանուկյան – «Յունիսպորտ»
Արամ Սարգսյան – «Երևան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս