Մոսկվայում ուղղահայաց թունել կկառուցվի
Առաջին ուղղահայաց թունելը Մոսկվայում կկառուցվի 2014 թվականին, Նարոդնոյե օպոլչենիե փողոցում։ Այս մասին, ըստ ИТАР-ТАСС-ի, այսօր հայտարարել է Մոսկվայի փոխքաղաքապետ Մարատ Հուսնուլլինը։
Հուսնուլլինի խոսքերով, ուղղահայաց (կամ՝ վինչեսթերյան) թունելի նախագիծը 1 միլիարդ ռուբլով ավելի թանկ արժե, քան հորիզոնական թունելինը, և նոր կառույցը կարժենա մուտ 6 միլիարդ ռուբլի։ Սակայն այն թույլ կտա մեծացնել տարածությունը թունելի եզրի և բնակելի տների միջև։ Թունելի նախագծման ժամանակ հաշվի են առնվել բնակիչների առաջարկներն ու դիտողությունները։