Բուլղարիան կգաղտնազերծի ՊԱԿ-ի գործակալներին
Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը խոստացել է գաղտնազերցել սոցիալիզմի տարիների հատուկ ծառայությունների բոլոր դոսիեները։ Այդ մասին նա հայտարարել է ռազմական և քաղաքացիական հետախուզության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Հարկավոր է արժանապատիվ կերպով փակել տոտալիտար, ռեպրեսիվ ապարատի մասին այդ էջը»,- նախագահի խոսքերն է մեջբերել «Ռադիո Բուլղարիան»։
Բուլղարիայի պետական անվտանգության կոմիտեն (ՊԱԿ), որն այլ կերպ կոչվում էր ԴՍ, երկրի գլխավոր հատուկ ծառայությունն էր 1945-1990թթ. ընթացքում։
Այս ծառայության մեղադրում են գրող Գեորգի Մարկովի սպանության մեջ 1978 թվականին։ Մարկովին ծակել էին թունավոր անձրևանոցով։
Արխիվների գաղտնազերծմամբ զբաղվող հանձնաժողովը, որն սկսել է աշխատել Թոդոր Ժիվկովի վարչակազմի անկումից հետո, հայտարարել է, որ ետկոմունիստական Բուլղարիայի գործարարների և պետական ծառայողների 10%-ը հանդիսացել են ԴՍ-ի ծպտյալ աշխատակիցներ կամ գործակալներ։