Քննչական կոմիտեում քաոս չկա․ ՔԿ մամուլի խոսնակ
                                    Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։
Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։
Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»,- գրել է նա։
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՔԿ մի շարք պաշտոնյաներ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    