Թրամփը հայտարարել է գյուղատնտեսության նախարարի թեկնածուի անունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը գյուղատնտեսության նախարարի պաշտոնում առաջադրել է իր վաղեմի դաշնակից Բրուք Ռոլինսի թեկնածությունը: Այսպիսով, ԱՄՆ 47-րդ նախագահի կաբինետի ձևավորման աշխատանքներն ավարտվում են: Այս մասին հաղորդում է bbc.com-ը:

«Որպես մեր հաջորդ գյուղատնտեսության նախարար՝ Բրուքը կգլխավորի ամերիկացի ֆերմերներին պաշտպանելու ջանքերը, որոնք իսկապես մեր երկրի հիմքն են»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ:

Սպիտակ տան նախկին օգնական Ռոլինսը Թրամփի առաջին վարչակազմի օրոք ղեկավարել է ամերիկյան նորարարությունների գրասենյակը և եղել է ներքին քաղաքականության խորհրդի տնօրեն:

Նա ավարտել է Տեխասի A&M համալսարանը գյուղատնտեսության զարգացման գիտությունների բակալավրի աստիճանով, իսկ ավելի ուշ աշխատել է որպես իրավաբան:

Սենատի կողմից հաստատվելու դեպքում նա վերահսկելու է ֆերմերներին տրվող սուբսիդիաները, սննդի դաշնային ծրագրերը, մսի ստուգումները և երկրի գյուղատնտեսական, սննդի և անտառային արդյունաբերության այլ ասպեկտներ:

Բրուքը նաև առանցքային դեր կխաղա ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի միջև առևտրային համաձայնագրի վերանայման գործում:

Տեսանյութեր

Լրահոս