Խոսում եմ, խոսում եմ, խոսում եմ… Գյումրիում ճնշումների, Բալասանյան դաշինքի մասին

Գյումրիում այն հարցերը, որոնք հրատապ կան, մենք լուծել ենք եւ կլուծենք: Այս մասին «հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց  Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիում ստեղծված իրավիճակին:

«Ինչ վերաբերում է ավելի ընդհանրական հարցին, դրա ճանապարհը ընտրություններ անցկացնելն է, բայց հիմա պարզվում է, որ իրավական խնդիր կա: Որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է տեղին ունենան: մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք, որ իր քաղաքապետին ընտրի: Մյուս կողմից էլ, այն, ինչ տեղի է ունեցել, անպատասխանատվության բացառիկ դրսեւորում է: Բոլոր այն շահարկումները, թե կառավարությունը որեւէ մեկին, որեւէ ձեւով ճնշել է, որ նա ինչ-որ գործողություն անի, կամ չանի, դա բացարձակ անհեթեթություն է, այդպիսի բան չի կարող լինել:

Ինչ վերաբերում է քրգործերին, կառավարությունը որեւէ կապ չունի քրեական գործերի հետ: Եթե կա փաստ, ապա պետք է լինի քրեական գործ, եթե չկա փաստ, քրգործ չի կարող լինել»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս