Սպանված զինվորի հայրը չի դիմացել
Ինչպես տեղեկացրել էր 168.am-ը, որ երեկ ժամը 11:40 սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած և տեղում մահացած 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի դիահերձմանը մասնակցում էր նաև զինվորի հայրը։
Ինչպես Հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնից հայտնում է 168.am-ի թղթակիցը, Րաֆֆի հայրը որոշ ժամանակ անց դուրս է եկել դիահերձման սենյակից: Հոր սիրտը վատացել է` տեսնելով որդու դիազննության պրոցեսը: Սենյակից դուրս գալով` նա ուշաթափվել է, որից հետո բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Մեր թղթակցի փոխանցմամբ` հայրը հայհոյելով դուրս է եկել շենքից: