Ռոնալդուն` որդու հետ նույն թիմում խաղալու մասին
Կրիշտիանու Ռոնալդուն չի բացառել, որ որդու հետ կխաղա նույն թիմում։
Բլոգեր Միստր Բիստը 39-ամյա հարձակվողին հարցրել է, թե արդյոք նա նախատեսում է պրոֆեսիոնալ կերպով խաղալ նույն թիմում, ինչ որդու հետ՝ նշելով բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսին և նրա որդուն՝ Բրոննիին, ովքեր խաղում են Լեյքերսում։
«Տեսնենք: Իմ տղան 14 տարեկան է, կտեսնենք, թե ինչպես են իմ ոտքերը իրենց զգալու»,- ասել է Ռոնալդուն։
Հիշենք, որ Լեբրոնը և նրա որդի Բրոննին առաջին անգամ միասին խաղացին 2024 թվականի հոկտեմբերի 7-ին NBA-ի նախամրցաշրջանային խաղում Ֆենիքսի հետ։