Բաժիններ՝

Փակում են ՀՎԿԱԿ 3 մարզային լաբարատորիաներ, գործում է կոռուպցիոն սխեմա․ ահազանգում են աշխատակիցները․ Newday.am

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտոնի մարզային 3 լաբարատորիա իշխանությունների որշմամբ փակվում են՝ Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի։ Այս մասին ահազանգում են ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Արմավիրի մասնաճյուղի աշխատակիցները։ Փոխանցում է newday.am-ը։

«Հոկտեմբերի 17-ին մեր չնախատեսված ժողով հրավիրվեց և բաց տեքստով ասվեց, որ «վերևներից» ցանկանում են մեր լաբորատորիաները փակել, քանի որ դրանք չեն համապատասխանում նորմատիվներին։ Տեղեկացանք,որ վերադասի ցուցումով պետք է իրականացվի ուսումնասիրություններ, իբր թե մեր լաբորատորիաները չեն համապատասխանում նորմերին և հիմնավորի լաբորատորիաների փակումը։

Հոկտեմբերի 18-ին ստացանք հրաման, ըստ որի, հոկտեմբերի 18-ին, 21-ին և 22-ին լաբորատորիաներում լինելու են ուսումնասիրություններ ՝աշխատանքի պայմանների հետ կապված, նշված էր նաև ուսումնասիրություններ իրականացնողների անունները։ Ուսումնասիրությունները կատարվեցին , որոնք տևեցին մի քանի րոպե:

Ուսումնասիրությունները ըստ էության ձևական բնույթ էին կրում։ Դիմեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանին, դատախազություն բայց անօգուտ ընթացք չտրվեց »,-մանրամասնեց մեզ ահազանգած աշխատակիցը։ Ըստ նրա՝ լաբարատորիայի 20-ից ավել աշխատակից մնալու է առանց աշխատանքի և սա միայն Արմավիրի մասնաճյուղի դեպքում, իսկ Կոտայքի և Արագածոտնի տվյալներին չի տրիապետում։ «Այդ երեք մարզերի մասնաճյուղերի լաբարատորիաների նախատեսված նմուշների հետազոտությունները այսուհետբ պետք է կատարի «Ռեֆերենս լաբարատոր կենտրոնը։ Նշեմ, որ Արմավիրի մարզի բնակչություն-284000 է, Կոտայքի մարզի բնակչություն-292000 է, Արագածոտնի մարզի բնակչությունը՝ 132000, Երևան քաղաքի բնակչություն-1136000։ Ստացվում է «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնը» այսուհետ պիտի սպասարկի 1844000 խիտ բնակեցված բնակչությանը, ինչը անհնար է»,-նշեց մեր զրուցակից։

Ըստ նրա՝ ՀՎԿԱԿ-ը բժշկականխարգելիչ գործ է իրականացնում և այդ օղակը կտրելով կտուժի առողջապահական ոլորտը, ինչի ապացույցն է հանդիսանում կորոնավիրուսի բռնկումը։ Շեշտենք, որ 2023 թ․-ին երկարատև պայքարից հետո Կառավարությունը ականջալուր է եղել և սկսել են շենքի վերանորոգման աշխատանքները, ծրագրավորված և ֆինանսավորված եվրասիականբանկի կողմից։ «Ժամանակավորապես տեղափոխվեցինք «Էջմիածնի ԲԿ» –ին պատկանող ինֆեկցիոն բաժանմուքին կից տարածք, տեղակայվեցինք, որի համար ունենք համապատասխան թույլտվությունները, հիմա աշխատում ենք, անհնարինը դարձնում ենք հնարավոր և ծառայում ենք մեր ժողովրդին։

Մենք մեկ տարի է արդեն աշխատում ենք և կարող ենք աշխատել այնքան ժամանակ մինչև կավարտվի մեր հիմնարկի վերակառուցումը։ Բայց տեսնում եք թե ինչ որոշում են կայացրել։ Եթե պատճառաբանվում է,որ մեր ժամանակավոր մասնաճյուղում ծավալված լաբորատորիայում հնարավոր չէ ապահովել կենսաանվտանգության և կենսաապահովման մինիմալ պահանջները նմուշների և թափոնների հոսքայնությունը,տեղյակ պահեմ Ձեզ ,որ կան մասնաճյուղեր,որոնք նույն կարգավիճակում են ,բայց շարունակում են գործել»: ՀՎԿԱԿ Արմավիրի մասնաճյուղի աշխատակիցը պարազաբանեց, որ կոռուպցիոն սխեմաներ է տեսնում։

«Այստեղ գործում է կոռուպցիոն մեխանիզմ․ փակել լաբորատորիաները, որ հետագայում վերակառուցված շենքը համարեն ոչ նպատակահարմար ՀՎԿԱԿ Արմավիր մասնաճյուղը այնտեղ տեղակայելու, քանի որ տարածքը արդեն մեծ կլինի մնացող աշխատակիցների համար։ Առաջանում է հարց,եթե վերակառուցվում է շենքը մեր համար, ինչու՞ են փակում մեր լաբորատորիաները, և հարց երկրորդ․ եթե մենք տվյալ շենքում չենք տեղակայվելու, ովքեր են տիրանալու մեզ համար նախատեսված վարչական շենքին։ Մենք ունենք որոշակի տվյալներ,որոնց իրավական հիմքերը դեռևս չունենք, որ վերակառուցվող շենքը հանցավոր համաձայնության արդյունքում անցնում է մասնավոր տիրույթ է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս