ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը։
Որոշումը հրապարակվել է Բարձրագույն դատական խորհրդի կայքում։
«ԲԴԽ-ն որոշում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները վերապահել Բարձրագույն դատական խորհրդի հաջորդ տարիքով ավագ անդամ Կարեն Թումանյանին՝ մինչև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համալրումը»,- նշված է որոշման մեջ։
Ավելի վաղ Կարեն Անդրեասյանը Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։