Բայդենը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը պաշտոնավարման ընթացքում այցելել է Ամազոնի անտառներ
Ջո Բայդենը դարձել է առաջին ԱՄՆ նախագահը, որը պաշտոնավարման ընթացքում այցելել է Ամազոնի արևադարձային անտառներ, հայտնում է abcnews.go.com-ը:
Նա ապագա սերունդներին կոչ է արել պաշտպանել վայրի բնությունը տարածաշրջանում՝ ընդգծելով, որ իրեն հաջորդող Դոնալդ Թրամփը կարող է փոխել կլիմայի վերաբերյալ ԱՄՆ քաղաքականությունը:
«Այսօր հպարտ եմ լինել այստեղ, առաջին ԱՄՆ նախագահն եմ, որը պաշտոնավարման ընթացքում այցելում է Ամազոնի արևադարձային անտառները՝ վերահաստատելու նման անտառները պաշտպանելու հանձնառությունը: Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար ամենահզոր գործիքները մեր շուրջն են՝ աշխարհի անտառները: Ծառերը մթնոլորտից կլանում են ածխաթթու գազ։ Եվ այնուամենայնիվ, ամեն րոպե աշխարհում հատվում է տարածքով տասը ֆուտբոլի դաշտի համարժեք անտառ»,- ասել է Բայդենը։