Իսրայելի նախագահի օդանավն արգելել են մտնել Թուրքիայի օդային տարածք

Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Բաքվում ընթացող կլիմայական «COP29» համաժողովին չմասնակցելու պատճառների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես նշվում է, որ ադրբեջանական մեդիա կազմակերպություններից մեկը գրել է, թե իրական պատճառն այն է, որ Հերցոգին տեղափոխող ինքնաթիռի մուտքը թուրքական օդային տարածք արգելվել է Թուրքիայի կողմից։

Նշվում է նաև, որ տարածված լուրերի սկզբնաղբյուր է հանդիսանում Ադրբեջանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահականի տարածած հայտարարության համաձայն՝ Հերցոգի այցը Բաքու չեղարկվել էր անվտանգության նկատառումներից ելնելով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930