Ուսանողները՝ հանուն Մասիսի
Այսօր Ուսանողների համերաշխության միջազգային օրն է։
Խորհրդանշական և կարևորագույն այս օրվա առթիվ Մասիսի համայնքապետարանը (համագործակցությամբ «Ապահով անկյուն» ՀԿ) կազմակերպել էր «Ուսանողները հանուն Մասիսի» խորագրով համաժողով, որին մասնակցում էին համայնքի բնակիչ հանդիսացող ուսանողները, բազմաթիվ հյուրեր։
Ներկաներին ողջունեց և ուղերձով հանդես եկավ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, ով ի մասնավորի կարևորեց երիտասարդների դերը տարբեր գործընթացներում և հորդորեց ուսանողներին՝ լինել ավելի նախաձեռնողական և գնալ նպատակների հետևից։
Դ. Համբարձումյանն ամփոփ ներկայացրեց նաև երիտասարդների համար համայնքապետարանի կողմից կազմակերպված ու իրականացված ծրագրերը և անդրադարձավ նաև առաջիկայում նախատեսվող նախագծերին։
Ուսանողության միջազգային օրվա առթիվ շնորհավորանք հղեց նաև Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ շեշտադրելով երիտասարդների ներուժը։
Համաժողովի ընթացքում բանախոսություններով հանդես եկան
գործարար, բիզնես քոուչ, «Կարապ» էլեկտրոնային գրադարանի հիմնադիր Շավարշ Կարապետյանը,
վիդեոբլոգեր, հաղորդավար, ժամանակակից գրող, երաժիշտ, սցենարիստ, «ԻնստագրաԴ» նախաձեռնության հեղինակ Ռուբեն Եսայանը,
reArmenia նախագծի համահիմնադիր, մասնագիտությամբ նկարիչ, Իդրամ վճարային համակարգի հիմնադիր և The Crowdfunding Forumla-ի համահիմնադիր Գևորգ Պողոսյանը:
Բանախոսների ելույթներն ընդունվեցին մեծ ոգևորությամբ:
Ուսանողների միջազգային օրվան նվիրված համաժողովը հագեցած էր բազմաոլորտ ելույթներով, հարց-պատասխանով։
Իսկ տոնական օրվա առթիվ հնչող շնորհավորանքները բազմաթիվ էին։
Շնորհավորում ենք բոլոր ուսանողներին։