«Որ ետ ես նայում, թե ինչպես էր գործում Սերժ Սարգսյանի ժամանակ պետական պրոպագանդան, ու համեմատում սրանց խայտառակ քարոզչական ուղերձների հետ, կատաստրոֆիկ պատկերը գալիս է աչքերիդ առաջ․․․»
Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ սպասել այն կառավարությունից, որի ղեկավարը հակադրության մեջ է դնում հասարակ քաղաքացուն ու իր զինծառայողին, կոչ անում դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, իր պաշտպանության նախարարը հայտարարում է, թե ՀՀ ի օկուպացված տարածքների խնդիրը բանակի խնդիրը չէ, ԵԿՄ նախագահն էլ իր հերթին հայտարարում, թե որևէ հնարավորություն չունեն Ադրբեջանի դեմ կռվելու, իսկ մնացյալ քպակականներն էլ սոխակի պես դայլայլում նմանատիպ թեզերի ներքո։
Նմանատիպ հայտարարություններով ինչ՞ սիգնալներ են փոխանցում հենց դիրքերում կանգնած զինծառայողին, հանրությանը․․․
Սա է սրանց պրոպագանդան․․․պառակտիչ, հյուծիչ քաղաքականություն հենց իր թիրախային լսարանի ներսում,․ թույլ, տկար, ծուռվիզ, վախկոտ ու անլեզու քաղաքականություն՝ դրսի տերերի առաջ․․․
Որ ասես՝ սրանք չեն հասկանում, թե ինչ է պետական պրոպագանդան, ու ինչ ուղղությամբ են շարժվում, պարզ միամտություն կլինի։ Որ ետ ես նայում, թե ինչպես էր գործում Սերժ Սարգսյանի ժամանակ պետական պրոպագանդան, ինչ ռելսերի վրա էր դրված, ու համեմատում սրանց խայտառակ քարոզչական ուղերձների հետ, կատաստրոֆիկ պատկերը գալիս է աչքերիդ առաջ․․․»: