Բաժիններ՝

Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ մարջանը

Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում գիտնականները հայտնաբերել են երբևէ գրանցված ամենամեծ մարջանը:

«Մեգա մարջանը», որը բազմաթիվ փոխկապակցված, փոքրիկ արարածների հավաքածու է, որոնք միասին կազմում են մեկ օրգանիզմ, կարող է լինել ավելի քան 300 տարեկան:

Այս մասին հաղորդում է BBC-ն։Մարջանը հայտնաբերվել է National Geographic նավի տեսանկարահանողի կողմից։

National Geographic-ի թիմն այցելում է Խաղաղ օվկիանոսի հեռավոր հատվածներ՝ տեսնելու կլիմայի փոփոխության ազդեցությունը:

Ըստ թիմի՝ մարջանն ավելի մեծ է, քան կապույտ կետը:

Սողոմոնյան կղզիների մոտ մարջանը հայտնաբերող խումբն այն բնութագրել է որպես ստորջրյա տաճար։ Հետախուզական թիմի գիտնականների կատարած չափումների համաձայն՝ մարջանն ունի 34 մ լայնություն, 32 մ երկարություն և 5,5 մ բարձրություն։ Մարջանները մեծ ճնշման տակ են հայտնվել, քանի որ օվկիանոսները տաքանում են կլիմայի փոփոխության պատճառով:

Այս մարջանը հայտնաբերվել է ավելի խորը ջրերում, քան որոշ մարջանյան խութեր, և հնարավոր է, որ դրա շնորհիվ այն պաշտպանված է մնացել ծովի մակերևույթի բարձր ջերմաստիճանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս