Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուել Պետրոսյանը կեսական միավոր են հետ միանձնյա առաջատարից
Չեռնոգորիայում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուել Պետրոսյանը։
Նրանք վաստակել են 5-ական միավոր եւ բաժանում են 2-9-րդ տեղերը։
Միանձնյա առաջատար Ալեքսանդր Ինջիչն (Սերբիա) ունի 5,5 միավոր։
Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանն ունեն 4,5-ական միավոր եւ բաժանում են 10-36-րդ տեղերը։
Նոյեմբերի 14-ին առաջնությունում հանգստյան օր է։ Կանցկացվի 11 տուր։