Բաժիններ՝

Տիգրան Բարսեղյանը չի միանա հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը չի միանա հավաքականին:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Սլովանի»՝ «Սկալիցայի» դեմ խաղի վերջնամասում Բարսեղյանը մկանային ցավեր է զգացել: Պարզվել է, որ Բարսեղյանը մկանային թեթև վնասվածք ունի: «Սլովանի» և Հայաստանի ազգային հավաքականի բուժանձնակազմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են ռիսկի չդիմել՝ Բարսեղյանին ընձեռելով լիարժեք վերականգնվելու հնարավորություն:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Տիգրան Բարսեղյանը նշել է. «Շատ ուրախ եմ կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ: Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ թիմին, սակայն լիահույս եմ, որ մարտին կկարողանամ օգնել իմ խաղընկերներին խաղադաշտում: Անհամբերությամբ կսպասեմ ազգային հավաքականի հաջորդ հավաքին և խաղերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930