Զուրաբիշվիլին զրուցել է եվրոպացի առաջնորդների հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի մեկնարկից առաջ զրուցել է եվրոպացի առաջնորդների հետ։ Այս տեղեկությունը նոյեմբերի 6-ին տարածել են Վրաստանի նախագահի վարչակազմից։
Զուրաբիշվիլին խոսել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի, Մոլդովայի Հանրապետության Նախագահ Մայա Սանդուի, Պորտուգալիայի Հանրապետության Նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոուզայի, Լատվիայի Հանրապետության Նախագահ Էդգարս Ռինկևիչսի, Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոսի,
Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի հետ:
«Ամբողջ Եվրոպան կբարձրացնի իր ձայնը՝ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելով, առաջին մարտահրավերը Վրաստանն է»,- ըստ aliq.ge-ի՝ X սոցիալական ցանցում գրել է Զուրաբիշվիլին:
Նախագահը նշել է՝ Եվրոպան չպետք է ընդունի Ռուսաստանի կողմից աջակցվող ժողովրդավարական մարտահրավերները. «Եվրոպան պետք է ունենա հստակ և կայուն քաղաքականություն և չպետք է ընդունի ժողովրդավարական մարտահրավերները, որոնց աջակցում է Ռուսաստանը»:
Եվրոպական քաղաքական միության հինգերորդ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ Բուդապեշտում, որին կմասնակցի նաև վարչապետ Իրակլի Կոբախիձեն։