«Քալբատոնո՛, էս ո՞ւր…»

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերջնականապես է կորցրել ադեկվատությունը և, ոնց հասկանում եմ, այլևս ոչ մի ռացիոնալ միտք ու թեզ չի կարողանում ներկայացնել։

Բառացիորեն 2 օր առաջ Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում կսվել է «Աջարիա Վոյաժ» տուրիստական ընկերության գովազդով, որն առաջարկում է զբոսաշրջություն Լոռու մարզում։

Ընկերությունն իր այցի ընթացքում ծանոթացնում է Լոռվա հրաշք եկեղեցիների՝ Օձունի, Ախթալայի, Հաղպատի, Սանահինի ու Քոբայրավանքի հետ, ներկայացնում Լոռվա մյուս պատմաշակութային արժեքները։ Եվ ահա, վերը նշված տիկինը, վրացերեն ասած՝ քալբատոնոն, կիսվել է այս հղմամբ որտեղ նշվում է՝ «Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք Մեծ Վրաստանը»։

Քալբատոնո Սալոմեն, իր եվրոպացի գլոբալիստ բարեկամների հետ ամեն օր եսիմ-ինչ արհեստական արժեքներից, բարձր կուլտուրայից, «ժողովրդավարության» և նման այլ բաներից է խոսում, բայց «գետնի վրա» բացահայտ ագրեսիա և ծավալապաշտական հայտարարություններ է անում։ Վրացի եվրոպականներն ինքնամոռաց դեպի Եվրոպա են վազում, բայց դեռ միջնադարից դուրս չեն եկել, Զուրաբիշվիլին էլ իրեն դրել է մերօրյա Թամարա թագուհու տեղը։

Մի բան էլ կա. եթե մեր երկրի ոչ բարով ղեկավարը դեմ չի, չի սաստում ու բողոքում, որ իր երկրի պատմական տարածքի ու եկեղեցիների նկատմամբ ակնհայտ ոտնձգություններ է անում հարևան երկրի ղեկավարը, մենք ո՞ւմից ենք նեղանում։

Ես կասկած չունեմ, որ սկի չեն էլ զեկուցել, որ սենց թեմա կա։

Քալբատոնո՛, էս ո՞ւր…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930