Թուրքիան 68 մլն դոլարի զինամթերք կարտահանի ասիական և խաղաղօվկիանոսյան երկրներ
Թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN» և «HAVELSAN» ընկերությունների միջև վաճառքի պայմանագիր է ստորագրվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հասարակության լուսաբանման հարթակին» փոխանցված տեղեկությունների համաձայն՝ պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 68 մլն դոլար։
Այսպիսով հիշյալ ընկերությունները պարտավորվել են ասիական և խաղաղօվկիանոսյան երկրներ արտահանել ռադարներ և բարեկամ-թշնամի ճանաչմանն ուղղված համակարգեր։