ՀԱԿ-ը բանակցում է և՛ ԲՀԿ-ի, և՛ ՀՅԴ-ի հետ, և չորս «ռաունդ» բանակցություններ է ունեցել նաև «Ժառանգության» հետ
ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր ասուլիսում անդրադարձավ նաև մամուլում տարածված այն տեղեկություններին, թե ԲՀԿ-ն է ֆինանսավորում ՀԱԿ կուսակցությունը:
Ըստ Լ. Զուրաբյանի՝ նման տեղեկությունները «ապուշություն» են, իսկ ոչ իշխանական ուժերի միջև համագործակցության առումով էլ ասաց, թե ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ «աշխատանքներ են տարվում»
«Մենք բազմաթիվ կոնտակներ ունենք, բանակցում ենք և՛ ԲՀԿ-ի, և՛ ՀՅԴ-ի հետ, և անգամ չորս ռաունդ բանակցություններ ենք ունեցել «Ժառանգության» հետ: Այն, որ ընտրատեղամասերում պետք է միասնաբար պահենք ժողովրդի ձայնը, մեզ համար հստակ է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» կողմից վաղը կայանալիք հանդիպմանը, որի ժամանակ, ինչպես հայտարարել էր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ձևավորվելու է միասնական ճակատ, ապա Լևոն Զուրաբյանը նշեց, թե այդ միջոցառման մասին իրեն ոչինչ հայտնի չէ. «Չգիտեմ՝ ինչ միջոցառում է, ինչ նպատակներ է հետապնդում այն»: