Բաժիններ՝

Վնասել են Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանի մեքենան

Սուսերամարտի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը ՌԻԱ «Նովոստիին» ասել է, որ մի խումբ անձանց գործողությունների արդյունքում իր մեքենան լրջորեն վնասվել է, իսկ մարզուհին դիմում է ներկայացրել ոստիկանություն։

«Դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ, մի բնակարանի պատուհանից օղու և կոնյակի շշեր են նետվել մեքենայի ուղղությամբ: Իմ մենքենայի կողքին ևս մեկ մեքենա կար, որը ևս վնասվել է:

Ես դիմում գրեցի ոստիկանություն, այն ընդունվեց: Նրանք ասացին, որ 10 օրից ես իրենցից փոստով (պաշտոնական) նամակ կստանամ։ Վնասը բավականին մեծ է, իսկ մեղավորները չեն հայտնաբերվել։

Հասկանալի չէ, թե ով է նետել շշերը, 25 հարկանի շենք էր, այնպես որ այդ շշերը կոնկրետ իմ մեքենայի վրա չէր ուղղված:

Կցանկանայի հուսալ, որ մեղավորները կհայտնաբերվեն»,- ասել է Եգորյանը։

Եգորյանը 2016 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող է սուսերամարտի անհատական և թիմային մրցումներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս