Թուրքիայի 1-ին տեղական արտադրության ուղղաթիռը պատրաստ է շահագործման

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության բաժնետիրական ընկերության (TAI) կենտրոնակայանում մասնակցել է «T625 GÖKBEY» ուղղաթիռին նվիրված արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը Գյոքբեյի վրա ստորագրել է ինժեներ Զահիդե Էքիջի Գյուչլուի անունը, ով զոհվել է TUSAŞ-ի վրա ահաբեկչության ժամանակ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի օդատիեազերական արդյունաբերության ընկերության (TUSAŞ) վրա հոկետմբերի 23-ի զինված հարձակում էր տեղի ունեցել, որը թուրքական իշխանությունները որակել են որպես ահաբեկչական ակտ։

Ուղղաթիռը ի զորու է իրականացնել արդյունավետ փոխադրումներ, օդային շտապօգնություն, որոնողափրկարարական աշխատանքներ բարձր բարձրության վրա թե՛ ցերեկային և թե՛ գիշերային ժամերին նույնիսկ ամենադժվար կլիմայական պայմաններում։ Ռազմարդյունաբերության նախագահ Հալուք Գյորգյունը ևս ներկա է գտնվել վերոհիշյալ արարողությանը ու նշել է, որ ուղղաթիռը կարևոր ներդրում կունենա թուրք ազգի ու պետության անվտանգության գործում։

«Այս ուղղաթիռները, որոնք կմիանան մեր ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության գույքակազմին, հսկա քայլ են Թուրքիայի՝ ինքնաբավ պաշտպանական արդյունաբերություն ունենալու նպատակին հասնելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031