Բաժիններ՝

Սննդաբանը նշել է ամենաօգտակար հատապտուղը

Ամերիկացի սննդաբան Էմի Գուդսոնը հատապտուղներն անվանել է ամենաառողջ պտուղները: Այդ մասին գրում է Eat this, not that! կայքը:

Ըստ մասնագետ ՝ դրանք բոլոր առումներով գերազանցում են մրգերին:

«Դրանք հարուստ են բուսական մանրաթելերով, վիտամին C- ով և ֆլավոնոիդներով, որոնք հզոր հակաօքսիդանտներ են»,- բացատրել է նա:

Հատապտուղները պարունակում են ավելի շատ բուսական մանրաթել, քան ցանկացած միրգ: Օրինա ՝ մեկ բաժակ ազնվամորին կամ մոշը պարունակում են 8 գրամ մանրաթել, այսինքն՝ օրական նորմայի մեկ երրորդը: Դրա հաշվին, հատապտուղները նպաստում են մարսողությանը և կարող են օգտակար լինել նիհարելու համար:

Կարդացեք նաև

Ծերացումը դանդաղեցնող հակաօքսիդանտների քանակի առումով միայն նուռը կարող է մրցել հատապտուղների հետ: Իսկ հատապտուղների մեջ, ըստ Գուդսոնի, հապալասն ամենաօգտակարն է. Դրա մեջ առավելագույն թվով հակաօքսիդանտներն են:

Հատապտուղները ուիվերսալ են. դրանք հեշտ է ուտել: Նրանք կարող են ավելացվել կաթով հացահատիկային փաթիլներին, վարսակի շիլային կամ յոգուրտին: Դրանք կարելի է լցնել խմորեղենի և աղցանների մեջ, պատրաստել սմուզիներ և հյութեր կամ ուտել առանց որևէ բանի, որպես բնական քաղցրահամ ուտելիք:

Տեսանյութեր

Լրահոս