Տորթ «Ռիգո Յանշի»
Բաղադրիչները
Բիսկվիթի համար
- 4 ձու
- 3/4 բաժակ շաքարավազ
- 110 գ ալյուր
- 1/2 ճ/գ եգիպտացորենի օսլա
- շաքարի փոշի
Կրեմի համար
- 1 լիտր սերուցք (22 տոկոս յուղայնությամբ)
- 250 գ մուգ շոկոլադ (70 տոկոս)
- 1 բաժակ շաքարավազ
- 1 ճ/գ կակաո
Պատրաստման եղանակը
Բիսկվիթի համար ձվի դեղնուցներն առանձնացրեք սպիտակուցներից: Դեղնուցները խառնեք 3/4 բաժակ շաքարավազի, ալյուրի ու օսլայի հետ այնպես, որ գնդիկներ չմնան, միատարր զանգված ստացվի:
Սպիտակուցները հարեք, փայտե գդալով ներքևից վերև շարժումով լցրեք խմորի մեջ: Ստացված խմորը լցրեք տապակի մեջ, վրան կալկայով ծածկեք: Տապակը 20 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում, հետո հանեք ջեռոցից, թողեք, թող հովանա:
Կրեմի համար շոկոլադը հալեցրեք ջրի գոլորշու վրա, թողեք մի քիչ հովանա: Սառը սերուցքը հարեք, հարելու ընթացքում ավելացրեք շաքարավազը: Սերուցքի մեջ ավելացրեք նաև կակաոյի փոշին, խառնեք, մաս-մաս ավելացրեք նաև հալած շոկոլադը:
Պատրաստի բիսկվիթը կիսեք: Մի կեսը դրեք սկուտեղի վրա, վրան քսեք սերուցքային-շոկոլադե կրեմը, ծածկեք երկրորդ կեսով: Պատրաստի աղանդերի վրա շաքարի փոշի ցանեք:
Խորհուրդ: Եթե շոկոլադը 100 գրամ ավել վերցնեք, կկարողանաք դրանով շաքարի փոշու փոխարեն ծածկել տորթը: