Բաժիններ՝

Ժորա Գրիգորյանը առաջ է անցել թուրք մարզիկից և ոսկի նվաճել ծանրամարտի ԵԱ–ում

Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 55 կգ քաշային Ժորա Գրիգորյանը հաղթող է ճանաչվել։

Հայ ծանրամարտիկը երկու վարժությունում ցույց է տվել ընդհանուր 233 կգ արդյունք (103+130)՝ երեք կիլոգրամով առաջ անցնելով Թուրքիայի արծաթե մեդալակիր Ռամազան Յըլմազից։

Մեկ այլ հայ ծանրորդ՝ Սեյրան Խուդանյանը, զբաղեցրել է 5–րդ տեղը (224 կգ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս