 
                        Դոլարի փոխարժեքն «անշնչացել» է
 
                                    Ամերիկյան դոլարի միջին բորսայական փոխարժեքը դրամի նկատմամբ երրորդ օրն անընդմեջ փոփոխություն չի կրել։ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 17-ին, դոլարի փոխարժեքը կազմել է 417 դրամ։ Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 2 միլիոն 330 հազար դոլար։
Առևտրային բանկերն այս պահին դոլարը գնում են միջինը 415 դրամով, վաճառում՝ 418 դրամով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        