Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ.
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ:
Մաղթում եմ, որ մեր երկրի եզդիների համար նոր տարին լինի հաջողությունների, երջանկության ու առատության տարի, և որ մեր եզդի հայրենակիցները պահպանեն ու զարգացնեն իրենց ազգային ու մշակութային ավանդույթները:
Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Այսօր մենք կիսում ենք ձեր ուրախությունը, և համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք եղբայրաբար կիսել նաև ձեր հոգսերը, որ ձեր համայնքի խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են:
Կրկին շնորհավորելով ավանդական տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ ամենայն բարիք»: