Գյուլերը հանդիպել է Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարի հետ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ստամբուլում անցկացվող «SAHA EXPO»-ի շրջանակներում ընդունել է ադրբեջանցի պաշտոնյայի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևի հետ:

Օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել:

Տեսանյութեր

Լրահոս