«Ռեալ»-ը հաղթել է «Բորուսիա»-ին. ՉԼ այլ արդյունքներ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են հիմնական փուլի 3-րդ տուրի մի շարք հանդիպումներ:
«Միլան»-ը 3:1 հաշվով առավելության է հասել «Բրյուգե»-ի նկատմամբ, «Մոնակո»-ն 5 գնդակ է ուղարկել «Ցրվենա Զվեզդա»-ի դարպասը` սեփականն ընդունելով 1-ը:
ՊՍԺ-ՊՍՎ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
«Յուվենտուս»-ը 10 ֆուտբոլիստով 0:1 հաշվով զիջել է «Շտուտգարդ»-ին, նույն հաշվով «Արսենալ»-ը հաղթել է Դոնեցկի «Շախտյոր»-ին:
«Ասթոն Վիլա»-ն 2:0 հաշվով պարտության է մատնել «Բոլոնիա»-ին, «Ժիրոնա»-ն` «Սլովան»-ին, «Սպորտինգ»-ը` «Շտուրմ Գրազ»-ին։
Մադրիդի «Ռեալ»-ը խոշոր հաշվով առավելության է հասել Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ` 5:2:ՉԼ 9 հանդիպում կկայանա հոկտեմբերի 23-ին: