Ուկրաինայի արտաքին ֆինանսավորման պահանջմունքը 2025թ. կկազմի 41,6 մլրդ դոլար. Եվրահանձնաժողով
Ուկրաինայի արտաքին ֆինանսավորման պահանջմունքը 2025թ. կկազմի 41,6 մլրդ դոլար, ինչը 15,6 մլրդ-ով ավելի է, քան սպասվում էր, հայտնել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, որը Եվրահանձնաժողովում տնօրինում է ՌԴ սառեցված ակտիվները գործարկելու փորձերը։
«Ուկրաինայի ֆինանսավորման անբավարարությունը 2025թ. կկազմի 41,5 մլրդ դոլար, այսինքն՝ 15,6 մլրդ-ով ավելի, քան ենթադրվում էր»,- ասել է Ռեյնդերսը Եվրախորհրդարանի լսումներում, արտահերթ հրավիրված կարճ նստաշրջանում, հաստատելու համար Յոթի խմբի երկրների կողմից Ուկրաինայի վարկավորման մեխանիզմը 45 մլրդ եվրոյի չափով, որոնցից ԵՄ-ը կտրամադրի 35 մլրդ-ն։ Այդ վարկը ենթադրվում է մարել ի հաշիվ ՌԴ սառեցված ակտիվների եկամուտների վերաներդրման։